Պուտինը հայտնել է Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացման մասին
Պուտինը հայտարարել է. ««Հյուսիս-Հարավ միջանցքը» իրականացվում է, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ»։
Sputnik-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանն իրականացնում է Հյուսիս-Հարավ նախագիծը, այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ կան պայմանավորվածություններ և հետաքրքրություն են ցուցաբերում Իրանը, Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ղազախստանը։
Ելույթ ունենալով ռուսական էներգետիկայի շաբաթվա ընդհանուր ժողովում, Պուտինն ասել է. «Ներկայումս, ընդհանուր առմամբ, կան հեշտ անելիքներ, և ամեն ինչ հասանելի է։ Մենք պայմանավորվածություններ ունենք այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ,կան համապատասխան փաստաթղթեր Իրանի և Ադրբեջանի հետ: Ես կհանդիպեմ նախագահ Ալիևի հետ Ղրղզստանում Անկախ Պետությունների Համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին անպայման կխոսենք։ Ադրբեջանն ունի բազմաթիվ ընթացիկ խնդիրներ, բայց ոչ ոք չի հրաժարվում այս նախագծից։ Այս նախագծով հետաքրքրված է նաև Թուրքմենստանը և Ղազախստանը»։
Չորեքշաբթի օրը Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին, ռուսական էներգետիկայի շաբաթվան նվիրված միջոցառումներին մասնակցելու և էներգետիկայի գծով ակտիվիստների հետ երկկողմ ու բազմակողմ բանակցություններ վարելու համար Մոսկվա ժամանելուն պես նշել է, որ բանակցությունները շարունակվում են նավթարդյունաբերության վերադասային ու ստորադասային ոլորտներում ռուսական ընկերությունների հետ նախկինում կնքված հուշագրերը պայմանագրերի վերածելու ուղղությամբ։
Նշելով, որ Իրանը և Ռուսաստանը ունեն ածխաջրածնային հարուստ պաշարներ, Օջին ասել է, որ երկու երկրներն ունեն նավթի և գազի արդյունաբերության ոլորտում համագործակցության լավ հնարավորություններ։