Պուտինն ընդգծել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում աշխատելու կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i207480-Պուտինն_ընդգծել_է_Անկախ_Պետությունների_Համագործակցության_(ԱՊՀ)_շրջանակներում_աշխատելու_կարևորությունը
Ռուսաստանի նախագահը Իր ելույթում մատնանշել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում աշխատելու կարևորությունը` անդամ պետությունների ազգային ինքնության պահպանման գործում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2023 14:52 Asia/Tehran
  • Պուտինն ընդգծել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում աշխատելու կարևորությունը

Ռուսաստանի նախագահը Իր ելույթում մատնանշել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում աշխատելու կարևորությունը` անդամ պետությունների ազգային ինքնության պահպանման գործում։

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ ուրբաթ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած նախկին Խորհրդային Միությունից անկախացած երկրների հանդիպման ժամանակ ասել է, որ Անկախների Պետությունները Համագործակցության (ԱՊՀ)  շրջանակներում աշխատելը ամրապնդում է անդամ երկրների ինքնությունը:

Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է բավարարել գյուղատնտեսության ոլորտում այդ միության անդամ երկրների կարիքները՝ հավելելով, որ այս տարի Ռուսաստանում ավելի քան 130 մլն տոննա ցորենի բերքահավաք կիրականացվի ։

Շարունակելով ելույթը Պուտինը նաև ասել է, որ տեղին է ակտիվացնել այս միության անդամ երկրների համատեղ ջանքերը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։