Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ Պաղեստինում հրադադարի մասին բանաձև ընդունելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i207550-Ռուսաստանը_ջանքեր_է_գործադրում_Պաղեստինում_հրադադարի_մասին_բանաձև_ընդունելու_ուղղությամբ
Ռուսաստանը Անվտանգության խորհրդին խնդրել է քվեարկության դնել իր առաջարկած բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում դադարեցնել հարձակումները Գազայի վրա և անհապաղ զինադադար հաստատել Պաղեստինում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2023 06:06 Asia/Tehran
  • Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ Պաղեստինում հրադադարի մասին բանաձև ընդունելու ուղղությամբ

Ռուսաստանը Անվտանգության խորհրդին խնդրել է քվեարկության դնել իր առաջարկած բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում դադարեցնել հարձակումները Գազայի վրա և անհապաղ զինադադար հաստատել Պաղեստինում:

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին կիրակի առավոտյան հայտարարել է, որ Մոսկվան առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության դնել Պաղեստինի միջև հակամարտության կապակցությամբ ՌԴ առաջարկած մարդասիրական բանաձևը:

Ռուսաստանի ներկայացուցիչը հավելել է. «Մենք ցանկանում ենք հոկտեմբերի 16-ին քննարկել և քվեարկության դնել մեր առաջարկած նախագիծը»։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատասխանատվությունը հիմնականում կրում է ԱՄՆ-ը։