Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ Պաղեստինում հրադադարի մասին բանաձև ընդունելու ուղղությամբ
Ռուսաստանը Անվտանգության խորհրդին խնդրել է քվեարկության դնել իր առաջարկած բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում դադարեցնել հարձակումները Գազայի վրա և անհապաղ զինադադար հաստատել Պաղեստինում:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին կիրակի առավոտյան հայտարարել է, որ Մոսկվան առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության դնել Պաղեստինի միջև հակամարտության կապակցությամբ ՌԴ առաջարկած մարդասիրական բանաձևը:

Ռուսաստանի ներկայացուցիչը հավելել է. «Մենք ցանկանում ենք հոկտեմբերի 16-ին քննարկել և քվեարկության դնել մեր առաջարկած նախագիծը»։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատասխանատվությունը հիմնականում կրում է ԱՄՆ-ը։