Ադրբեջանը ջրի պակասից առավել տառապող 20 երկրի թվում է
Հոկտեմբեր 16, 2023 12:43 Asia/Tehran
Ադրբեջանը ջրի պակասից առավելա տառապող 20 երկրի թվում է։
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ–ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ Նասարը Բաքվում։
«Ադրբեջանում ջրային ռեսուրսների 70 տոկոսն օգտագործվում է գյուղատնտեսության կարիքների համար։ Հուսով եմ, որ գյուղատնտեսության և սննդային գիտությունների ֆակուլտետը կնպաստի ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը»,–ասել է նա, գրում է Haqqin.az-ը։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է նաև, որ աշխարհում ջրային օբյեկտների միայն 3-4 տոկոսը կարող է օգտագործվել որպես խմելու ջուր։