Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել. Միլոշ Զեման
https://parstoday.ir/hy/news/world-i20764-Հայաստանը_և_Ադրբեջանը_կարող_են_խաղաղության_հասնել._Միլոշ_Զեման
Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2016 11:51 Asia/Tehran
  • Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել. Միլոշ Զեման

Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

«Ես վերջերս եմ այցելել Ադրբեջան, և իմ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մնում է նույնը՝ անկախ նրանից, թե որ երկրում եմ: Ես երկու նախագահներին հիշեցրել եմ Ֆրանսիայի և Գերմանիայի օրինակը, երբ այդ երկրները իրար հետ երկար տարիներ պատերազմներ են մղել, բայց վերջում երկու նախագահներին հաջողվել է կնքել համաձայնագիր և ավարտել պատերազմական գործողությունները: Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը փայլուն անձնավորություններ են, և կարող են հետևել այդ օրինակին և խաղաղություն կնքել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զեմանը:

Նա հավելեց, որ ՀՀ Նախագահի հետ բանակցությունների ընթացքում առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել Չեխիայում՝ հաշվի առնելով, որ 2002թ. և 2005թ. նման նախաձեռնություն արդեն եղել է: