Աշխարհի չորս ծայրերում հայտնի արվեստագետների դիրքորոշումն՝ ընդդեմ Իսրայելի հանցագործությունների
https://parstoday.ir/hy/news/world-i207672-Աշխարհի_չորս_ծայրերում_հայտնի_արվեստագետների_դիրքորոշումն_ընդդեմ_Իսրայելի_հանցագործությունների
Աշխարհում մեծ թվով հայտնի արվեստագետներ և դերասաններ, հրապարակելով իրենց կարծիքները սոցիալական ցանցերում, աջակցություն են հայտնել Պաղեստինին՝ դատապարտելով Իսրայելի հանցագործությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2023 14:29 Asia/Tehran
  • Աշխարհի չորս ծայրերում հայտնի արվեստագետների դիրքորոշումն՝ ընդդեմ Իսրայելի հանցագործությունների

Աշխարհում մեծ թվով հայտնի արվեստագետներ և դերասաններ, հրապարակելով իրենց կարծիքները սոցիալական ցանցերում, աջակցություն են հայտնել Պաղեստինին՝ դատապարտելով Իսրայելի հանցագործությունները։

Հայտնի լիբանանցի երգչուհի Նենսի Աջրամը թվիթում, ի աջակցություն  Պաղեստինի ժողովրդի և Գազայի, գրել է. «Աստված պահապան Լիբանանին, Պաղեստինին և բոլոր արաբական երկրներին: Մենք արժանի ենք խաղաղ ապրելու մեր երկրներում»:

Ազգությամբ պաղեստինցի մոդել Ջիջի Հադիդն էլ ասել է, որ «խորը կարեկցանք և տխրություն» է զգում իր ժողովրդի համար, որն ապրում է «օկուպացիայի» տակ։

Մարվելի կինոյում Հալքի դերը մարմնավորող Մարկ Ռուֆալոն, իր սրտցավ թվիթերյան գրառմամբ  աջակցել է Պաղեստինին: Դերասանն իր մտահոգությունն է հայտնել Պաղեստինում տեղի ունեցող տառապանքների ու մարդկային կորուստների համար՝ կոչ անելով դադարեցնել բռնությունները։

Ռուֆալոն գրել է. «Ցավալի իրադարձություններ են տեղի ունենում Իսրայելում և Գազայում, և ես անասելի վշտի մեջ եմ և տառապում եմ մերձավորների ու մարդկանց կորստից։ Այս զարհուրելի բռնությանը պետք է վերջ տրվի».

Ավելի վաղ Գազայում Իսրայելի վայրագությունները դատապարտել են հայտնի ամերիկացի արտիստ և դերասանուհի Սելենա Գոմեզը, անգլիացի երգիչ և երգահան Զեյն Մալիկը, օսկարակիր դերասանուհի և ակտիվիստ Սյուզան Սարանդոնը, Pink Floyd խմբի անգլիացի երաժիշտ Ռոջեր Ուոթերսը, «Գահի խաղը» սերիալում թագուհի Սերսեյ Լանիսթերի դերը մարմնավորող դերասանուհի Լենա Հիդին և  բրիտանա-ամերիկացի կատակերգու և հեռուստահաղորդավար Ջոն Օլիվերը:

Սելենա Գոմեսը Instagram-ի իր հաղորդագրության մեջ, աջակցելով Պաղեստինին, կոչ է արել աղոթել Գազայի ընտանիքների և երեխաների համար։ Իր գրառման մեջ նա ընդգծել է միմյանց օգնելու, ոգեշնչելու և սիրելու վրա կենտրոնանալու կարևորությունը: