Ադրբեջանը եւ Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջեւանում եւ օկուպացված Արցախում
https://parstoday.ir/hy/news/world-i207676-Ադրբեջանը_եւ_Թուրքիան_զորավարժություններ_կանցկացնեն_Նախիջեւանում_եւ_օկուպացված_Արցախում
Ադրբեջանը եւ Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջեւանում եւ օկուպացված Արցախում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2023 14:39 Asia/Tehran
  • Ադրբեջանը եւ Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջեւանում եւ օկուպացված Արցախում

Ադրբեջանը եւ Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջեւանում եւ օկուպացված Արցախում։

Ինչպես տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության հարյուրամյա հոբելյանին, դրանք տեղի կունենան հոկտեմբերի 23-25-ին մի քանի շրջաններում։ Դրանց մեջ են Բաքուն, Նախիջեւանը եւ Արցախի օկուպացված տարածքը։

Անցած ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանակցություններ է վարել թուրք գործընկերոջ՝ Թայիփ Էրդողանի հետ Նախիջեւանում, Արցախ ադրբեջանական զորքերի ներխուժումից մեկ շաբաթ հետո։ Հանդիպման ժամանակ Ալիեւը ստացել է Էրդողանի աջակցությունը արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով ցամաքային միջանցքի ստեղծման հարցում։

news.am