Ադրբեջանական հատուկ ջոկատայինները մասնակցում են Թուրքիայում անցկացվող զորավարժություններին
Հոկտեմբեր 19, 2023 15:51 Asia/Tehran
Ադրբեջանական հատուկ ջոկատայինները մասնակցում են Թուրքիայում անցկացվող զորավարժություններին:
Ադրբեջանական բանակի զինվորականները մասնակցում են Թուրքիայի Կայսերի քաղաքում անցկացվող Erciyes 2023 զորավարժություններին։
Ադրբեջանի ՊՆ-ին հղումով, զորավարժությունների ընթացքում «հիմնական ուշադրություն է դարձվում փոխգործակցության ընթացքում մարտական համակարգման ապահովմանը, փորձի փոխանակմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, ինչպես նաև զինվորականների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը»։
news.am