Չինաստանը ողջունում է հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը
Ուրբաթ օրն արձագանքելով ՄԱԿ ԱԽ հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանն ու մյուս կողմից նոր պատժամիջոցներ սահմանելուն ուղղված ԱՄՆ ջանքերի վերաբերյալ Պեկինի դիրքորոշման մասին հարցին, Չինաստանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Չինաստանը ողջունում է հակաիրական պատժամիջոցների չեղարկումը»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաին այսօր առավոտյան հայտնել է, որ Իրանի հրթռիային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն այսօրվանից չեղարկվում են:
Նշելով, որ ՀԳՀԾ-ն և ԱԽ 2231 բանաձևը կարևոր ձեռքբերումներ են՝ Իրանի միջուկային հիմնախնդրի քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու գործընթացում և պետք է ամբողջությամբ և արդյունավետ կերպով իրականացվեն, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հավելել է. «Չինաստանը կողմերից պահանջում է գործնական միջոցներ ձեռնարկել ԱԽ բանաձևերի և ՀԳՀԾ-ի արդյունավետ գործադրումն ապահովելու համար»:
Նա հավելել է, որ անհրաժեշտ է կառուցողական քայլեր ձեռնարկել՝ ՀԳՀԾ-ն վերականգնելուն ուղղված դիվանագիտական ջանքերի արդյունավորման, միջուկային զենքի տարածման արգելման մասին օրենքները պահպանելու և Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։