ԱՄՆ-ն բանաձև է ներկայացրել ԱԽ՝ Գազայում սիոնիստների հանցագործություններն արդարացնելու նպատակով
Կիրակի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը բանաձևի նախագիծ է ներկայացրել Անվտանգության խորհրդին, որը, դատապարտելով ՀԱՄԱՍ-ի գործողությունները, չի պահանջում Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ սահմանել։
«Sputnik-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն այս բանաձևում օրինական է համարել Գազայի հատվածի վրա Սիոնիստական ժամանակավոր ռեժիմի հարձակումները և ՀԱՄԱՍ-ից պահանջել ազատ արձակել սիոնիստ գերիներին։
ԱՄՆ պատվիրակությունը, որպես Անվտանգության խորհրդում Սիոնիստական ռեժիմի ամենամեծ աջակիցը, բանաձևում միայն պահանջել է, որ Գազայի հատվածի վրա հարձակումների ժամանակ պաղեստինցի խաղաղ բնակիչները չտուժեն:
Հատկանշական է, որ այս հակամարդկային բանաձևն առաջարկած ԱՄՆ-ն, ավելի վաղ խոչընդոտել է Ռուսաստանի և Բրազիլիայի կողմից առաջարկված բանաձևի նախագծի հաստատումը, որը պարտավորեցնում էր մանկասպան Սիոնիստական ռեժիմին դադարեցնել հարձակումները Գազայի վրա: