ԱՄՆ-ն բանաձև է ներկայացրել ԱԽ՝ Գազայում սիոնիստների հանցագործություններն արդարացնելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/world-i207924-ԱՄՆ_ն_բանաձև_է_ներկայացրել_ԱԽ_Գազայում_սիոնիստների_հանցագործություններն_արդարացնելու_նպատակով
Կիրակի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը բանաձևի նախագիծ է ներկայացրել Անվտանգության խորհրդին, որը, դատապարտելով ՀԱՄԱՍ-ի գործողությունները, չի պահանջում Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ սահմանել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2023 06:29 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն բանաձև է ներկայացրել ԱԽ՝ Գազայում սիոնիստների հանցագործություններն արդարացնելու նպատակով

Կիրակի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը բանաձևի նախագիծ է ներկայացրել Անվտանգության խորհրդին, որը, դատապարտելով ՀԱՄԱՍ-ի գործողությունները, չի պահանջում Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ սահմանել։

«Sputnik-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն այս բանաձևում օրինական է համարել Գազայի հատվածի վրա Սիոնիստական ժամանակավոր ռեժիմի հարձակումները և ՀԱՄԱՍ-ից պահանջել ազատ արձակել սիոնիստ գերիներին։

ԱՄՆ պատվիրակությունը, որպես Անվտանգության խորհրդում Սիոնիստական ռեժիմի ամենամեծ աջակիցը, բանաձևում միայն պահանջել է, որ Գազայի հատվածի վրա հարձակումների ժամանակ պաղեստինցի խաղաղ բնակիչները չտուժեն:

Հատկանշական է, որ այս հակամարդկային բանաձևն առաջարկած ԱՄՆ-ն, ավելի վաղ խոչընդոտել է Ռուսաստանի և Բրազիլիայի կողմից առաջարկված բանաձևի նախագծի հաստատումը, որը պարտավորեցնում էր մանկասպան Սիոնիստական ռեժիմին դադարեցնել հարձակումները Գազայի վրա: