Հոկտեմբեր 22, 2023 17:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ միջուկային հակասուզանավային զորավարժությունները

Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ այս երկրի և ԱՄՆ ռազմածովային ուժերը մեկշաբաթյա հակասուզանավային զորավարժություն են անցկացրել Գուամի ափերի մերձակա ջրերում։

Հյուսիսային Կորեան, որը մշտապես Վաշինգտոնի սադրիչ գործողությունները, այդ թվում՝ տարածաշրջանում իր դաշնակիցների՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ տարբեր զորավարժությունների անցկացումը Կորեական թերակղզու տարածաշրջանի անկայունության պատճառն է համարում, դատապարտել է Հարավային Կորեայում միջուկային ռմբարկու տեղկայելու ԱՄՆ-ի քայլը և զգուշացրել է այն ոչնչացնելու կապակցությամբ: 

 Yonhap լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հարավային Կորեայի բանակի տեղեկատվական ծառայության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 16-ից մինչև այսօր (կիրակի) Գուամի մերձակա ջրերում անցկացվել են «Silent Shark» կոչվող երկկողմ զորավարժությունները՝ Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դիմաց ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հակասուզանավային պատերազմական հմտություններն ուժեղացնելու համար:

Հարավային Կորեան ավելի վաղ գործուղել էր Son Won-2 սուզանավը և P-3C կործանիչը՝ զորավարժություններին մասնակցելու համար, որոնք ներառում էին համատեղ որոնում, հետապնդում և սուզանավերի հարձակման նմանակված գործողություններ: Զորավարժությունները  տեղի են ունեցել Կորեական թերակղզում լարվածության աճի ֆոնին միջուկային կանխարգելիչ ուժն ամրապնդելու Փխենյանի տված խոստումից հետո:

Անցած ամսվա սկզբին Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ ներկայացրել է նոր սուզանավ, որը կարող է խոցել միջուկային սուզանավերը:

Պիտակ