Իրավապաշտպաններն ասում են, որ Իսրայելը Գազայում ֆոսֆորային զինամթերք է օգտագործել
Նոյեմբեր 02, 2023 14:29 Asia/Tehran
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է Գազայի հատվածում և Լիբանանում Իսրայելի կողմից ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին, հայտնում է Sky News-ը։
«Մենք ստուգել ենք տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են սպիտակ ֆոսֆորային հրետանային արկերը պայթում Գազայի և Լիբանանի վրա», - ասել է Amnesty International-ի ճգնաժամային հարցերով ավագ խորհրդական Դոնաթելլա Ռովերան:
Նա նշել է, որ իրավապաշտպանները զրուցել են հարավային Լիբանանում տուժածներին բուժող բժիշկների հետ և եկել այն եզրակացության, որ այդ տեսակի զինամթերք է օգտագործվել:
«Ապացույցներն անհերքելի են»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Իսրայելը չի հետևում միջազգային իրավունքին։
Պիտակ