Երկու Կիպրոսների ղեկավարները համաձայնել են բանակցել կղզու վերամիավորման թեմայի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i20875-Երկու_Կիպրոսների_ղեկավարները_համաձայնել_են_բանակցել_կղզու_վերամիավորման_թեմայի_շուրջ
Կիպրոսի հունական և թուրքական մասերի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել վերամիավորման շուրջ բանակցությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 08, 2016 20:42 Asia/Tehran
  • Երկու Կիպրոսների ղեկավարները համաձայնել են բանակցել կղզու վերամիավորման թեմայի շուրջ

Կիպրոսի հունական և թուրքական մասերի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել վերամիավորման շուրջ բանակցությունները:

Չորեքշաբթի օրը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուսթաֆա Ակինջին հանդիպում են անցկացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, 2016թ հունիսի 17-ից սկսած՝ նախատեսվում է շաբաթական երկու հանդիպում, որոնց ընթացքում առաջնորդները գտնելու են հարցի խաղաղ կարգավորման տարբերակներ:

Ինչպես նշել է Անաստասիադիսը, խնդիրը կարող է լուծվել արդեն այս տարվա վերջում, եթե ակտիվ քննարկումները լավ փոխգործակցություն ձեւավորեն կողմերի միջև և պահպանվի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում բանակցություններն ընթանալու են համաձայն մշակված ծրագրի: