Ինդոնեզիայում ԱՍԵԱՆ-ի հանդիպման եզրափակիչ հայտարարությունը
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամ երկրների պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են արել անհապաղ զինադադար հաստատել Գազայում:
Ինդոնեզիայում անցկացվել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) նիստի երկրորդ օրը՝ Չինաստանի, Ռուսաստանի, և Հարավարևելյան Ասիայի պետությունների պաշտպանության նախարարների և պաշտոնյաների ներկայությամբ։
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած հանդիպման ավարտին ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների ներկայացուցիչները միջազգային հանրության հետ համահունչ, կոչ են արել դադարեցնել Գազայում խաղաղ բնակչության դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները։
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՍԵԱՆ-ի յոթ անդամ երկրների (Ավստրալիա, Ճապոնիա, Հնդկաստան, Հարավային Կորեա, Նոր Զելանդիա, Ռուսաստան և Չինաստան) պաշտպանության նախարարները երեկ՝ հինգշաբթի, հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ «իրենց խորը մտահոգությունն են հայտնել հարձակումների, անմեղ խաղաղ բնակիչների մահվան, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման առնչությամբ»։
Հայտարարությունը կոչ է անում անհապաղ, կայուն և մարդասիրական հրադադար հաստատել Գազայում՝ նպատակ ունենալով ամբողջությամբ դադարեցնել բռնությունները։
ԱՍԵԱՆ-ն ընդգծել է. «Բոլոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ ԱՍԵԱՆ-ի քաղաքացիների պաշտպանությունը պետք է գերակայություն լինի հակամարտությունների ժամանակ»:
ԱՍԵԱՆ-ի պաշտպանության նախարարները չորեքշաբթի օրը նույնպես հայտարարություն են տարածել՝ կոչ անելով դադարեցնել կրակը Գազայում:
Ի պատասխան դիմադրության խմբերի հարձակումներից կրած պարտության, Հոկտեմբերի 7-ին Գազայի վրա Սիոնիստական բանակի հարձակումների սկզբից ի վեր նահատակվել է շուրջ 12 հազար պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 28 հազարը։