Էրդողան. Ով ասում է․ «Ինչ գործ ունենք Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի հետ», խոչընդոտում է Թուրքիայի մեծ երթին
(last modified Sun, 19 Nov 2023 13:58:12 GMT )
Նոյեմբեր 19, 2023 17:28 Asia/Tehran
  • Էրդողան. Ով ասում է․ «Ինչ  գործ ունենք Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի հետ», խոչընդոտում է Թուրքիայի մեծ երթին

Նա, ով ասում է․ «Ինչ գործ ունենք Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Լիբիայի, Բոսնիայի և Երուսաղեմի հետ», գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտում է Թուրքիայի մեծ երթին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ գլխավոր ասամբլեայում, հաղորդում է Anadolu-ն։

Ըստ Էրդողանի, «Թուրքիայի ուժեղանալուն և  բոլոր ուղղություններով իր շահերը պաշտպանելուն համընթաց, նրա նկատմամբ թշնամանքի մակարդակը սկսել է աճել»։

 Թուրքիայի նախագահի կարծիքով «եթե ԱՄՆ-ի և Եվրոպայի նման տերությունների կողմից աջակցվող յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում սկսի իր ցանկությամբ մարդիկ սպանել, ապա աշխարհակարգն ամբողջովին կխախտվի»։

news.am