Խալիդ Մեշալ. Սիոնիստ թշնամին չկարողացավ հասնել իր նպատակներին
Հղում անելով Arabi21-ին, ԻՌՆԱ-ն հաղորդում է, որ արտասահմանում ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալեդ Մեշալը, հուսյ հայտնելով, որ պատերազմը երկար չի տևի, հայտարարել է. «Շարժումն իրեն նախապատրաստել է երկար պատերազմի համար: Մարդկանց վիճակը մեզ ցավ է պատճառում, բայց չի խանգարում շարունակել մեր ճանապարհը»։
Խալիդ Մեշալը նշել է, որ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումից 48 օր անց Դիմադրության և ռազմական գծի ղեկավարները լավ վիճակում են՝ հավելելով. «Գազայի պատերազմում նահատակվել են Դիմադրության մի շարք մարտիկներ ու առաջնորդներ ու նրանց հարազատները, սակայն նրանք առաջնագծից չէին»։
Խոսելով հնարավոր սցենարների մասին, նա նշել է. «Սիոնիստ թշնամին չկարողացավ հասնել իր նպատակներից որևէ մեկին: Ու թեև մի խումբ մարդկանց տեղահան արեց հյուսիսային Գազայից, պաղեստինցիների մեծ մասը մնաց իրենց տներում: Դիմադրության հերոսները չեզոքացնելու են թշնամու բոլոր ծրագրերը, իսկ պատերազմից հետո Գազայում կառավարումը չի հիմնվելու թշնամու ցանկությունների վրա»։
Անդրադառնալով ուրբաթ օրն ուժի մեջ մտած հրադադարին, Մեշալն ասել է. «Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք խաղաղ բնակիչներին ազատ արձակելու մեր պատրաստակամության մասին, քանի որ նրանք գերի են ընկել սիոնիստական զորքերի անգործության հետևանքով: Մենք առաջին իսկ օրերին ազատ ենք արձակել նրանցից մի քանիսին՝ հակազդելով Թել Ավիվի վարած քաղաքականությանը»: