ՄԱԿ. Գազայում իսրայելական ուժերը ձերբակալում են անցակետով անցնող պաղեստինցիներին
https://parstoday.ir/hy/news/world-i209806-ՄԱԿ._Գազայում_իսրայելական_ուժերը_ձերբակալում_են_անցակետով_անցնող_պաղեստինցիներին
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի վարչությունը (UNOCHA) հայտարարել է, որ իսրայելական ուժերը ձերբակալում են մարդկանց, որոնք Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներից դեպի հարավ են տեղափոխվում հսկիչ անցակետով, որն Իսրայելն անվանում է «միջանցք»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 26, 2023 14:31 Asia/Tehran
  • ՄԱԿ. Գազայում իսրայելական ուժերը ձերբակալում են անցակետով անցնող պաղեստինցիներին

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի վարչությունը (UNOCHA) հայտարարել է, որ իսրայելական ուժերը ձերբակալում են մարդկանց, որոնք Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներից դեպի հարավ են տեղափոխվում հսկիչ անցակետով, որն Իսրայելն անվանում է «միջանցք»:

Համաձայն UNOCHA-ի տվյալների, մարդկանց ստիպում են անցնել «առանց անձնակազմի հսկիչ անցակետով», որտեղ նրանց խնդրում են ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթ և «անցնել   դեմքի ճանաչման սկանավորման պես մի բան»:

ՄԱԿ- ի տեղեկությամբ, անցյալ շաբաթ նման դեպքերից մեկի ժամանակ անցակետում հորը ձերբակալելուց հետո  երեխային ստիպել են միայնակ անցնել դրանով։

ՄԱԿ-ը նաև մտահոգություն է հայտնել երեխաների պաշտպանության ծառայությունների ընդլայնման անհրաժեշտության առիթով՝ առանց ուղեկցության երեխաներին օգնելու համար: