Լոնդոնում շարունակվում են հակասիոնիստական ​​ցույցերը
https://parstoday.ir/hy/news/world-i209898-Լոնդոնում_շարունակվում_են_հակասիոնիստական_ցույցերը
Բրիտանիայում բնակվող Պաղեստինի աջակիցները յոթերորդ շաբաթն անընդմեջ մասնակցելով հակասիոնիստական ​​զանգվածային ցույցերին, հերթական անգամ համերաշխություն են հայտնել Գազայի ճնշված ժողովրդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2023 15:25 Asia/Tehran

Բրիտանիայում բնակվող Պաղեստինի աջակիցները յոթերորդ շաբաթն անընդմեջ մասնակցելով հակասիոնիստական ​​զանգվածային ցույցերին, հերթական անգամ համերաշխություն են հայտնել Գազայի ճնշված ժողովրդին։

Շաբաթ երեկոյան  Բրիտանիայում բնակվող տարբեր ազգություններից՝  Պաղեստինի աջակիցները՝  Լոնդոնի փողոցներ դուրս գալով և կրելով Պաղեստինի դրոշը, և  Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների մասին գրություններ ու նկարներ պարունակող պաստառներ, ընդգծել են.- Իսրայելը ահաբեկչական ռեժիմ է, և ռազմական հանցագործները պետք է դատվեն ու պատժի ենթարկվեն։ 

Ցուցարարները ներկայանալով Բրիտանիայի վարչապետարանի ու խորհրդարանի շենքերի առջև վանկարկել են  Պաղեստինի հողերի ազատագրման վերաբերյալ կարգախոսը և դատապարտել են  Բրիտանիայի  կառավարության  կողմից Սիոնիստական ​​ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը։

 

Լոնդոնում հակասիոնիստական ​​ցույցի ժամանակ  Պաղեստինի մի խումբ  կողմնակիցներ Iran Press լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ընդգծել են, որ այս ցույցին ժողովրդի մասնակցության ուղերձը Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դադարեցումն է և Գազայի հատվածում մշտական ​​հրադադարի հաստատումը։

Պաղեստինի այս աջակիցները պահանջել են դադարեցնել որոշ արևմտյան երկրների, այդ թվում՝ Բրիտանիայի  և ԱՄՆ-ի աջակցությունը Սիոնիստական ​​ռեժիմին և ընդգծել այս մանկասպան ռեժիմի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։ 

Չնայած Գազայի հատվածում քառօրյա ժամանակավոր հրադադարի հաստատմանը, աշխարհի տարբեր քաղաքներում Պաղեստինի կողմնակիցները մասնակցում են հակասիոնիստական ​​ցույցերին և ընդգծում են Գազայում և պաղեստինյան բոլոր տարածքներում պատերազմը վերջնականապես դադարեցվելու և մշտական ​​խաղաղություն հաստատվելու անհրաժեշտությունը։