ՆԱՏՕ. «վատ լուրեր» պետք է սպասենք Ուկրաինայի բանակից
Ռազմի դաշտում Ուկրաինայի բանակի ներկայիս վիճակի մասին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ «վատ լուրեր» են սպասվում։
Ռոյթերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հարցին, թե ակնկալում է արդյոք ուկրաինական բանակի վիճակի վատթարացում մարտական ճակատներում, Յենս Ստոլտենբերգն ասաց.-Մենք պետք է պատրաստ լինենք վատ լուրեր լսելու։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ վերջին ամիսներին ուկրաինական բանակը ռազմի դաշտում առանձնապես առաջընթաց չի գրանցել, բայց միևնույն ժամանակ հավելել է, որ շատ կարևոր է Կիևին աջակցել լավ և վատ ժամանակներում։
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարն անցած չորեքշաբթի Բրյուսելում այս ռազմական կազմակերպության արտգործնախարարների հանդիպման ավարտին, առանց որևէ փաստաթուղթ և ապացույց ներկայացնելու, պնդում էր, որ Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում «հազարավոր տանկեր և ավելի քան 300 հազար զինվոր» է կորցրել։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաև պնդել է, որ Ուկրաինայի տարածքի ավելի քան 50 կետ կրկին անցել է Ուկրաինայի վերահսկողության։
Ռուսաստանի դեմ ուկրաինացի զինվորականների հարձակողական գործողությունների հաջորդական ձախողումները տեղի են ունենում այն դեպքում, երբ Կիևի կառավարությունը հարյուրավոր միլիարդ դոլարների ռազմական օգնություն է ներգրավել արևմտյան երկրներից՝ պնդելով, որ Ռուսաստանի հարձակումն իր երկրի վրա գործողություն է ողջ Եվրոպայի դեմ։