Գիտնականները հաշվարկել են, թե երբ Երկրի վրա օրը կտեւի 25 ժամ
(last modified Thu, 07 Dec 2023 08:13:40 GMT )
Դեկտեմբեր 07, 2023 11:43 Asia/Tehran
  • Գիտնականները հաշվարկել են, թե երբ Երկրի վրա օրը կտեւի 25 ժամ

Մյունխենի Տեխնիկական համալսարանի մասնագետները հաշվարկել են, որ Երկիրը դանդաղեցնում է իր պտույտը։

Եվ կանխատեսում են կատարել. երկրային օրը այդ «արգելակման» պատճառով աստիճանաբար կավելանա եւ տիեզերական չափումներով տեսանելի ապագայում կհասնի 25 ժամի։

Դա տեղի կունենա մոտ 200 մլն տարի հետո։ Պրոցեսն առաջանցիկ է, դանդաղման մոտ մեկ միավոր արագությամբ։ Ուստի, նախորդ շրջանը՝ օրվա 23 ժամ տեւողությամբ, Երկրի վրա տեղի է ունեցել 200 մլն տարի առաջ, երբ մոլորակի վրա դեռ քայլում էին դինոզավրները։ Փորձագետները հավաստիացնում են, որ 1,4 մլրդ տարի առաջ օրը շատ արագ էր անցնում՝ 18 ժամ 41 րոպեում։

Ինչպե՞ս են փորձագետները չափում իր առանցքի շուրջ մոլորակի պտույտի ճիշտ տեւողությունը։ Օղակային լազերի օգնությամբ՝ տեղադրված հատուկ հերմետիկ խցում, գետնի տակ, վեց մետր խորությամբ։ Այստեղ ցուցանիշների վրա ամենից քիչ են ազդում արտաքին գործոնները։ Գիտնականները հիշեցնում են, որ նման պտույտի արագությունից է կախված ոչ միայն օրվա տեւողությունը։ Եղանակի, կլիմայի փոփոխությունը նույնպես մասամբ կապված է այդ ցուցանիշի հետ։