Դանիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով արգելվում է սուրբ Ղուրանի անարգումը
https://parstoday.ir/hy/news/world-i210440-Դանիայի_խորհրդարանը_հաստատել_է_օրինագիծ_որով_արգելվում_է_սուրբ_Ղուրանի_անարգումը
Եվրոպական մի շարք երկրներում սուրբ Ղուրանի պղծման դեմ մուսուլմանների լայնածավալ բողոքների արդյունքում, Դանիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով արգելվում է սուրբ Ղուրանի անարգումը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 08, 2023 10:02 Asia/Tehran
  •  Դանիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով արգելվում է սուրբ Ղուրանի անարգումը

Եվրոպական մի շարք երկրներում սուրբ Ղուրանի պղծման դեմ մուսուլմանների լայնածավալ բողոքների արդյունքում, Դանիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով արգելվում է սուրբ Ղուրանի անարգումը։

Ղուրանի պղծման դեպքեր, հատկապես այս տարի, գրանցվել էին Շվեդիայում, Դանիայում և Հոլանդիայում, ինչի դեմ լայնածավալ բողոքի ալիք էր բարձրացել աշխարհի մուսուլմանների շրջանում: Որոշ երկրներ Դանիայի և Շվեդիայի դեսպաններին ԱԳՆ կանչելով, իրենց բողոքն են արտահայտել այդ գործողությունների դեմ։ Աշխարհի մուսուլմանների առաջնորդները նույնպես,  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իրենց ելույթներում, դատապարտել են Արևմուտքում Սուրբ Ղուրանի պղծման դեպքերը:

Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ օրենքը խախտողները կտուգանվեն կամ կկալանավորվեն մինչև 2 տարի ժամկետով։