Ցուկերբերգը բունկեր է կառուցում Հավայան կղզիներում
https://parstoday.ir/hy/news/world-i210942-Ցուկերբերգը_բունկեր_է_կառուցում_Հավայան_կղզիներում
Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը բունկեր է կառուցում Հավայան կղզիներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2023 14:55 Asia/Tehran
  • Ցուկերբերգը բունկեր է կառուցում Հավայան կղզիներում

Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը բունկեր է կառուցում Հավայան կղզիներում:

Այս մասին հայտնում է ամերիկյան Wired հրատարակությունը՝ հղում անելով անանուն աղբյուրին։ Ըստ լրագրողների՝ միլիարդատերը մի ամբողջ համալիր է կառուցում Կաուայ կղզում, դրանում կլինեն բնակելի և գրասենյակային տարածքներ, ինչպես նաև սեփական ռմբապաստարան։

Wired-ի անանուն աղբյուրի համաձայն՝ Ցուկերբուրգը նախատեսում է Հավայան կղզիներում կառուցել 12 շենքերից բաղկացած համալիր՝ ներառյալ երկու առանձնատուն, որոնց ընդհանուր մակերեսը համեմատելի է ֆուտբոլի դաշտի հետ։ Դրանք կունենան 30 ննջասենյակ և նույնքան լոգասենյակ, ինչպես նաև մի քանի գրասենյակ, վերելակ, կոնֆերանսների սենյակ և արդյունաբերական մասշտաբի խոհանոց։ Այս ամենը թունելի միջոցով կմիացվի մոտ 450 քմ մակերեսով ստորգետնյա ապաստարանին։

Միևնույն ժամանակ, Ցուկերբերգը 2014 թվականից ի վեր հետևողականորեն հողատարածքներ է գնել Հավայան կղզիներում և, ըստ Wired-ի գնահատականների, նա ծախսել է 170 միլիոն դոլար, իսկ շինարարությունը պետք է կարժենա ևս 100 միլիոն դոլար:

Ընդ որում, Ցուկերբերգն առաջին միլիարդատերը չէ, որ որոշել է սեփական բունկերը կառուցել։

tert.am