Դեկտեմբեր 21, 2023 19:35 Asia/Tehran

Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում հրաձգության հետևւանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունն X ցանցում հայտնել է քաղաքային ոստիկանության վարչությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Տվյալ պահին ոստիկանությունը գործում է Յան Պալախի հրապարակում գտնվող դպրոցում։ Հաղորդվում է դպրոցում հրաձգության մասին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, բժիշկներն ու հրշեջները։ Նախնական տեղեկություններով՝ տեղում կան զոհեր և վիրավորներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ Չեխիայի ոստիկանությունը հաղորդեց, որ Պրահայում հրաձգության կազմակերպիչը ոչնչացվել է, հայտնի է մի քանի զոհերի և տասնյակ վիրավորների մասին:

Պրահայի քաղաքապետն իր հերթին հաղորդել է, որ չարագործն ինքնասպանություն է գործել։

 

Պիտակ