Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i211224-Լավրովն_ու_Ֆիդանը_քննարկել_են_Ադրբեջանի_և_Հայաստանի_միջև_խաղաղության_գործընթացը
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են թուրքական հեռուստաալիքները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2023 05:59 Asia/Tehran
  • Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են թուրքական հեռուստաալիքները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- հայտնում է TRT Haber պետական հեռուստաալիքը։

Իր հերթին, Habertürk հեռուստաալիքը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հաղորդում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները։

«Արտաքին գործերի նախարար Ֆիդանը ընդգծել է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը», - հաղորդում է հեռուստաալիքը:

https://www.tert.am/am/news/2023/12/22/lavro-fidan/4053133