ԵԱՏՄ նիստի օրակարգը, որին կմասնակցի Պուտինը, հագեցած է լինելու․ Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i211268-ԵԱՏՄ_նիստի_օրակարգը_որին_կմասնակցի_Պուտինը_հագեցած_է_լինելու_Պեսկով
Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստի օրակարգը, որին մասնակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բավականին հագեցած է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2023 06:43 Asia/Tehran
  • ԵԱՏՄ նիստի օրակարգը, որին կմասնակցի Պուտինը, հագեցած է լինելու․ Պեսկով

Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստի օրակարգը, որին մասնակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բավականին հագեցած է:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հաջորդ շաբաթը լարված է լինելու, քանի որ երկու օր Պետերբուրգում ենք, դա աշխատանքային օրակարգով միջոցառում է։ Թե՛ ԵԱՏՄ աշխատանքային գագաթնաժողովը, թե՛ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը միայն տոնական չեն, այլև, առաջին հերթին, այնտեղ իսկապես բովանդակալից աշխատանքային օրակարգ կլինի»,-ասել է Պեսկովը։

ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը պատմել է, որ կառավարության հետ ամփոփիչ հանդիպում մինչև տարեվերջ չի նախատեսվում, քանի որ Պուտինը փաստացի արդեն անցկացրել է այն:

https://www.tert.am/am/news/2023/12/23/peskov/4053517