«Միջին միջանցքի» վերաբերյալ կարևոր համաձայնագիրը կստորագրվի 2024 թվականի սկզբին
https://parstoday.ir/hy/news/world-i211290-Միջին_միջանցքի_վերաբերյալ_կարևոր_համաձայնագիրը_կստորագրվի_2024_թվականի_սկզբին
«Միջին միջանցքի» իրականացման կարևոր համաձայնագիրը կստորագրվի 2024 թվականի սկզբին։ Տեղեկությունը «Պիրվելի արխիի» (Առաջին ալիք) եթերում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2023 14:51 Asia/Tehran
  • «Միջին միջանցքի» վերաբերյալ կարևոր համաձայնագիրը կստորագրվի 2024 թվականի սկզբին

«Միջին միջանցքի» իրականացման կարևոր համաձայնագիրը կստորագրվի 2024 թվականի սկզբին։ Տեղեկությունը «Պիրվելի արխիի» (Առաջին ալիք) եթերում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

TMTK-ն միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի ջրային տարածքի, Ադրբեջանի, Վրաստանի միջով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ:

«Անցյալ շաբաթ մենք ունեինք պատվիրակություն, որի հետ աշխատել ենք համաձայնագրի նախագծի վրա։ Նախատեսում ենք այն ստորագրել հաջորդ տարվա սկզբին», - ասել է Դավիթաշվիլին։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը կսահմանի երկրների կոնկրետ դերը միջանցքի զարգացման գործում։ Նախարարը հիշեցրել է, որ միջանցքի նախագծի իրականացման հարցում խիստ շահագրգռված է Չինաստանը։ Նա նաև հիշեցրել է, որ «Միջին միջանցքը» Արևելքի ու Արևմուտքի, Եվրոպայի ու Ասիայի միջև ամենագրավիչ և հուսալի տրանսպորտային հաղորդակցությունն է:

Հիշեցնենք, որ մինչև վերջերս Երևանը չէր տեղավորվում «Միջին միջանցքի» նախագծում ո՛չ աշխարհագրական, ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կողմը երթուղուն միանալու մի քանի առաջարկ է ստացել ինչպես Անկարայից, այնպես էլ Թբիլիսիից։

Տեսականորեն  Հայաստանն կարող էր դառնալ «Միջին միջանցքի» մի մաս, եթե ավարտվեր «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը։ Սակայն գործնականում առավել ընդունելի է երկաթուղային ճյուղի միջոցով Երևանի միացումը նախագծին։ Երևանը կարող է միանալ «Միջին միջանցքին» Կայան-Հրազդան ճյուղով։

Այսպիսով, Չինաստանից բեռները Կասպից ծովով կտեղափոխվեն Ադրբեջան, այնտեղից ճյուղով դեպի Հայաստան, այնուհետև Թուրքիա (Ախուրիկի միջոցով)։ ТМТК -ի առանձին ճյուղավորումը հնարավոր է Վրաստան և Իրան (Սյունիքի մարզում երկաթուղու վերականգնման դեպքում): Տեսականորեն նույն Չինաստանից, Պարսից ծոցի ավազանի երկրներից, Հնդկաստանից ապրանքները կարող են տարաներով առաքվել մինչև իրանական Չաբահար նավահանգիստ, այնուհետև Իրանից Հայաստան և այնտեղից Եվրոպա՝ Սևծովյան ավազանի նավահանգիստներով։ Այս դեպքում Հայաստանը դառնում է վերջնակետ ոչ միայն առանձին երկրների, այլև տրանսպորտային միջանցքների համար։