Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Սուրբ երկրում
Դեկտեմբեր 25, 2023 17:54 Asia/Tehran
Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Սուրբ երկրում։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ կոչ է արել խաղաղություն հաստատել Սուրբ երկրում, որտեղ այս պահին շարունակվում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:
«Այս գիշեր մեր սրտերը Բեթղեհեմում են, որտեղ Խաղաղության Արքայազնը ևս մեկ անգամ մերժված է պատերազմի ապարդյուն տրամաբանությամբ, զինված հակամարտություններով, որոնք նույնիսկ այսօր խանգարում են նրան տեղ գտնել աշխարհում», – մեջբերում է Հռոմի պապի խոսքը Vatican News պորտալը։
Պիտակ