Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի. Բայրամով
https://parstoday.ir/hy/news/world-i211372-Խաղաղության_պայմանագիրն_ամեն_ինչ_100_տոկոսով_չի_լուծի._Բայրամով
Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի, այս մասին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2023 14:49 Asia/Tehran
  • Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի. Բայրամով

Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի, այս մասին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, Ադրբեջանն է խաղաղ համաձայնագրի հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակը. «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։

Այստեղ կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։

 Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո   մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև դրական արձագանքներ ենք լսում »:

Բայրամովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը պաշտոնական Բաքուն ստացել է Երևանից այս տարվա նոյեմբերի վերջին:

 Մեկ ամսվա ընթացքում մեր կողմից մշակված առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հայաստանին։

Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին։