Պատրիարք Կիրիլը խաղաղության աղոթքի կոչ է արել եկեղեցիների ղեկավարներին
https://parstoday.ir/hy/news/world-i211380-Պատրիարք_Կիրիլը_խաղաղության_աղոթքի_կոչ_է_արել_եկեղեցիների_ղեկավարներին
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է այն եկեղեցիների ղեկավարներին, որոնք Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին` ըստ Գրիգորյան օրացույցի, և տարաձայնություններին դիմակայելն ու խաղաղության համար աղոթելը քրիստոնյաների ընդհանուր պարտքն է անվանել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 25, 2023 19:15 Asia/Tehran
  • Պատրիարք Կիրիլը խաղաղության աղոթքի կոչ է արել եկեղեցիների ղեկավարներին

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է այն եկեղեցիների ղեկավարներին, որոնք Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին` ըստ Գրիգորյան օրացույցի, և տարաձայնություններին դիմակայելն ու խաղաղության համար աղոթելը քրիստոնյաների ընդհանուր պարտքն է անվանել։

«Պատմության այս դժվարին ժամանակահատվածում մեր ընդհանուր պարտքն է դիմակայել պառակտումներին և ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու համար աղոթել Փրկչին` բարի գործեր կատարելով, փառաբանելով Քրիստոսի անունը»,-ասվում է շնորհավորանքում:

Հասցեատերերի թվում են Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Սիրիական ուղղափառ եկեղեցու ղեկավար, Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ Բ-ն, Արևելքի ասորի եկեղեցու կաթողիկոս–պատրիարք Մար Ավա Գ Ռոյելը, Անտիոքի և համայն Արևելքի մարոնիտ պատրիարք Բեշարա Բուտրոսը և այլք։

Քրիստոսի ծնունդը քրիստոնեական հիմնական տոներից մեկն է, որը նշվում է ի պատիվ Հիսուս Քրիստոսի մարմնավոր ծնունդի (մարմնավորման)։ Դեկտեմբերի 25-ի գիշերը Սուրբ ծնունդը նշում են կաթոլիկներն ու բողոքականները` լյութերականները, անգլիկանները, բապտիստների և հիսունականների մի մասը։