Չինաստանի նախագահը քննադատել է արևմտյան իմպերիալիստական համակարգը
Քննադատելով արևմտյան իմպերիալիստական համակարգը, Չինաստանի նախագահն այդ երկրի պաշտոնյաներին ու դիվանագետներին կոչ է արել պահպանել մարտական ոգին:
Reuters-ի փոխանցմամբ՝ Սի Ցզինպինն արտասահմանում Չինաստանի դեսպաններին հորդորել է ձևավորել Կոմունիստական կուսակցությանը հավատարիմ «երկաթե դիվանագիտական բանակ», որը կդիմակայի գերտերություններին՝ ի շահ Չինաստանի ազգային ինքնիշխանության և անվտանգության:
Սի Ցզինպինը նաև ընդգծել է Պեկինի կողմից իր միջազգային ազդեցությունը մեծացնելու անհրաժեշտությունը՝ Չինաստանին զսպելու և ճնշելու Արևմուտքի ջանքերի դեմ պայքարելու համար։
Կոմունիստական կուսակցության վերջին համաժողովից հետո Չինաստանը ձգտում է իր գլոբալ կարգավիճակը բարձրացնել նոր մակարդակի և մարտահրավեր նետել Միացյալ Նահանգների ղեկավարած աշխարհակարգին:
Ընդգծելով ԱՄՆ-ին մարտահրավեր նետելու իր երկրի վճռականությունը՝ Չինաստանի նախագահը հավելել է, որ Պեկինը կկանգնի բռնի գործողությունների դեմ:09:59