Իրաքն ԱՄՆ-ին և դաշնակիցներին կոչ է արել լքել երկիրը
https://parstoday.ir/hy/news/world-i212534-Իրաքն_ԱՄՆ_ին_և_դաշնակիցներին_կոչ_է_արել_լքել_երկիրը
Իրաքն ԱՄՆ-ին և դաշնակիցներին կոչ է արել լքել երկիրը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 18, 2024 19:39 Asia/Tehran
  • Իրաքն ԱՄՆ-ին և դաշնակիցներին կոչ է արել լքել երկիրը

Իրաքն ԱՄՆ-ին և դաշնակիցներին կոչ է արել լքել երկիրը։

Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանին կրկնել է իր կոչն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային լքել իր երկիրը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի պատճառով տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին, հայտնում է France 24-ը։

«Միջազգային կոալիցիայի առաքելության ավարտելը կարևոր է Իրաքի անվտանգության և կայունության համար», - ասել է նա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է նաև Իրաքի և կոալիցիոն երկրների միջև կառուցողական երկկողմ հարաբերություններ պահպանելու համար։