ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է անհապաղ հրադադար հաստատել Գազայում
Նշելով, որ Գազայում իրավիճակը շարունակում է վատանալ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է հրատապ հրադադար հաստատելու անհրաժեշտությոևւնը։ Նա ասել է․ «Ռաֆահը լուրջ սպառնալիքի տակ է»։
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Գուտերեշն ասել է․ «Գազայում իրավիճակը վատթարանում է։ Բացի հարձակումների հետևանքով առաջացած ավերածություններից ու մարդկային կորուստներից, Գազայի բնակիչներին սպառնում են նաև սովն ու հիվանդությունները»։
Նա նշել է․ «Մեր կողմից իրականացվող մարդասիրական սահմանափակ գործողությունները բախվում են մուտքի արգելքի, ձգձգումների ու բազմաթիվ ռիսկերի հետ։ Ընթացիկ շաբաթվա սկզբին Իսրայելը խոցել էր հումանիտար օգնության շարասյուներից մեկը»։
ԱՆտոնիո Գուտերեշը հավելել է․ «Մարդասիրական օգնության մուտքը թույլ չտալը նշանակում է մարդկանց զրկել այդ օգնությունից։ Ռաֆահը լուրջ սպառնալիքի տակ է։ Այնտեղ այս պահին գտնվում է Գազայի բնակչության կեսը, որը գնալու տեղ և հույս չունի։ Մարդիկ ապրում են կացարաններում, որոնք շատ մարդաշատ են։ Այնտեղ բացակայում են սանիտարական պայմանները, չկա հոսող ջուր, էլեկտրականություն և բավարար քանակությամբ սնունդ»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է․ «Այս պայմաններում կարևորվում է միջազգային մարդասիրական իրավունքի հարգումը, քաղաքացիական անձանց պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, հումանիտար հրադադարի հաստատումը, գերիների ազատումն ինչպես նաև տարբեր բանաձևերի, միջազգային իրավունքի և համաձայնագրերի հիմամբ «երկու պետություն» առաջարկի ուղղությամբ քայլեր անելու անհրաժեշտությունը»։
Նա հավելել է, որ ռազմական գործողություններն, ինչպես նաև տասնամյակներ շարունակվող լարվածությունն ու օկուպացիան պաղեստինցիների համար երկիր չեն ապահովել, իսկ իսրայելցիների համար՝ անվտանգություն։
Գուտերեշն ասել է․ «Մերձավոր Արևելքում ու ամբողջ աշխարհում մենք ունենք խաղաղության կարիք։ Խաղաղությունը միավորում է։ Այսօր մենք աշխարհաքաղաքական բաժանումների, բևեռացման ու հակամարտությունների ականատես ենք։ Հիմա հակամարտությունների ժամանակը չէ։ Մենք ունենք նաև այլ խնդիրներ՝ միջուկային սպառնալիքը, կլիմայական փոխփությունները, անկառավարելի արհեստական բանականության հետևանքով առաջ եկած խնդիրները։ Բայց մենք կարող ենք շատ բան անել՝ այս ամենի դեմ պայքարելու և կայուն զարգացման նպատակներն իրագործելու համար»։
«Մենք այլևս երկբևեռ կամ միաբևեռ աշխարհում չենք։ Փետրվարին լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկու տարին։ Մենք պետք է ձգտենք ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային սկզբունքների հիմամբ կայուն խաղաղության հաստատման»։
2023թ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան Դիմադրության ուժերը սկսեցին Իսրայելի դեմ ուղղված՝ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունը։ Դեկտեմբերի սկզբին Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հաստատվեց քառօրյա հրադադար՝ գերիներին փոխանակելու նպատակով։ Հրադադարը շարունակվեց 7 օր և Իսրայելը վերսկսեց հարձակումները Գազայի դեմ՝ իր պարտությունը փոխհատուցելու նպատակով։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով Գազայում նահատակների թիվը հասել է 27 ահզար 708-ի, վիրավորներինը՝ 67 հազար 147-ի։