Պայթյուն՝ Շանհայի օդանավակայանում
Հունիս 12, 2016 08:44 Asia/Tehran
Շանհայի Պուդուն միջազգային օդանավակայանում այսօր տեղի է ունեցել պայթյուն՝ տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով չինական CCTV հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պայթյունի արդյունքում կան տուժածներ: Զոհերի և տեղի ունեցածի պատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Պայթյունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 9:42-ին՝ T2 տերմինալում:
Պիտակ