Փետրվար 24, 2024 17:51 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչը քննադատել է Գազայում ստեղծված իրավիճակի առնչությամբ Արևմուտքի երկակի ստանդարտները

Ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցին Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան և ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հրաժարվել է լսել Արևմուտքի ներկայացուցիչների խոսքերն այս առնչությամբ՝ խստորեն քննադատելով Արևմուտքի «կեղծավորությունն ու երկակի ստանդարտները»՝ Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ուրբաթ երեկոյան Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ այս հանդիպմանը չի լսելու Արեւմուտքի և Եվրամիության  ներկայացուցիչների հայտարարությունները։

Անվտանգության խորհրդի այս նիստում Վլադիմիր Պուտինի իշխանության դեսպանը հայտարարել է. «Կցանկանայի նախապես զգուշացնել, որ չեմ լսելու Եվրամիության ներկայացուցիչների արդեն սովորական դարձաձ հռետորաբանությունը։ Թող իրենց պերճախոսությունը ներկայացնեն միմյանց ու չարատավորեն հանդիպումը կեղծավոր հայտարարություններով։

Դիմելով Անվտանգության խորհրդի նիստին ներկա արևմտյան երկրների ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանն հայտարարեց. «Եվրամիության անդամ և ընդհանրապես Արևմուտքի երկրներից ոչ մեկը երբևէ չի ներկայացրել Գազայի հարցով Անվտանգության խորհրդի գեթ մեկ նիստ անցկացնելու նախաձեռնություն։ Այս հանգամանքը ավելին է խոսում, քան ձեր կեղծավորությունն ու երկակի ստանդարտները»:

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ցեղասպան Սիոնիստական ​​ռեժիմը, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդեր է իրականացրել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ, և Իսրայելի հանցագործությունների նկատմամբ Միջազգային հանրության և մարդու իրավունքների ինստիտուտների լռությունը նպաստել են այս անօրինական ռեժիմի ռազմական մեքենայի կողմից պաղեստինցի կանանց ու երեխաների կոտորածի շարունակմանը։

Սիոնիստական ​​բանակի հարձակումները Գազայի հատվածի տարբեր հատվածների վրա շարունակվում են։