Մոսկվայի ուղերձները ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինայի պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ
Նշելով, որ ռուս-ուկրաինական պատերազմում Մոսկվան առաջատար է, Ռուսաստանի հարցերով փորձագետը նշել է, որ Արևմուտքի շահերից է բխում Կրեմլի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը և Ռուսաստանի նախապայմաններն ընդունելով՝ ուկրաինական ճգնաժամին վերջ տալը։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ թեև վերջերս Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կոլբան հայտարարել էր, թե նրանք, ովքեր պնդում են, թե Կիևը չի կարող հաղթել Մոսկվային ու թեև Ռուսաստանի նպատակն Ուկրաինան ոչնչացնելն է, սակայն իր երկիրը հաղթելու է, փորձագետները կարծում են, որ պատերազմը փակուղային վիճակի չի հասել և Ռուսաստաննն իրականում առաջ է շարժվում։
ԿՀՎ նախկին տնօրեն Ռոբերտ Գեյթսը մի հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը դուրս է եկել ուկրաինական պատերազմի փակուղուց և առաջ է շարժվում 600 մղոնանոց ճակատային գծով։
Փորձագետներն Ուկրաինայի համար մռայլ և անորոշ ապագա են կանխատեսում, քանի որ Կիևն ավելի ու ավելի խոցելի է դառնում մարտի դաշտում՝ զորքերի, զինամթերքի, ինչպես նաև ԱՄՆ ապագա օգնության հարցում անորոշության պատճառով:Անցած երկու տարիների ընթացքում, պատերազմը շարունակելու համար, Ուկրաինան հույսը դրել է ԱՄՆ-ի և Արևմուտքի օգնության վրա։ 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմի սկզբից մինչ օրս Վաշինգտոնն ավելի քան 44 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Կիևին։