Հասանովը հանձնարարել է բարձրացնել Ադրբեջանի ստորաբաժանումների մարտունակությունը
https://parstoday.ir/hy/news/world-i214438-Հասանովը_հանձնարարել_է_բարձրացնել_Ադրբեջանի_ստորաբաժանումների_մարտունակությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական պաշտոնական խորհրդակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2024 16:01 Asia/Tehran
  • Հասանովը հանձնարարել է բարձրացնել Ադրբեջանի ստորաբաժանումների մարտունակությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական պաշտոնական խորհրդակցությունը։

Հանդիպմանը մանրամասն վերլուծվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, զինծառայության կազմակերպման ու անցկացման հետ կապված հարցեր։

Հասանովը հատուկ ուշադրություն է դարձնել ստորաբաժանումների մարտական պատրաստությանը, ինչպես նաև «2024 թվականին սպասվող այլ խնդիրների որակյալ կատարմանը»։ Նա հանձնարարել է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը։