Արևմտյան ԶԼՄ-ները հակաիրանական քարոզչություն են իրականացնում՝ Ուկրաինային օգնելու համար
«Իրան» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանին իրանական հրթռիներ վաճառելու մասին Reuters լրատվական գործակալության լուրը, որում հղում է արվել անանուն աղբյուրներին, հերքվել է։ Այդ լուրին արձագանքեց անգամ Սպիտակ տան անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին՝ նշելով, որ ԱՄՆ-ն դեռևս չունի Իրանից Ռուսաստան հրթիռների տեղափոխման լուրը հաստատող ապացույցներ»։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ Բոգդանովը, նույնպես, հերքելով Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթռիների մատակարարման մասին լուրը, հայտարարել է․ «Ռուսաստանը չունի իրանական հրթռներ։ Այդ մասին լուրերը սուտ են»։
Reuters-ի անհիմն հայտարարությունը, որից առաջ էլ հայտարարվել էր թե Իրանը Ռուսաստանին Ուկարինայի դեմ պատերազմում աջակցելու համար ԱԹՍ-ներ է վաճառել Մոսկվային, պետք է քննարկել երկու տարաշածրջանային դաշնակիցներ Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի հոգեբանական ճնշումների շրջանակում և վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի դաշնակիցների հիքմերը Ուկրաինայի պատերազմում և Միջին Արևելքի տարածաշրջանի լարվածության ֆոնին, խախտվել են»։