Իսրայելի առաջացրած խոչըդնոտների պատճառով, Գազայի համար նախատեսված օգնությունը պահեստներում փչանում է
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության տնօրեն Փիրհոսեյն Քոլիվանդը, հայտարարելով, որ Իսրայելը խոչընդոտում է Գազայի հատված հումանիտար օգնության տեղափոխմանը, հավելել է, որ այդ օգնությունը պահեստներում փփանում է։
Այսօր մեկնարկած՝ «Պաղեստինի բռնազավթումը միջազգային իրավունքի տեսանկյունից և մարդասիրական իրավունքների ոտնահարումը Գազայում» միջագզային կլոնգրեսւոմ ունեցած ելությում, անդրադառնալով գազայի հատվածում ավելի քան 30 հազար մարդու նահատակությանը և հազարավոր կանանց վիրավորվելուն, Քոլիվանդն ասել է․ «Գազայում վիրավորներին բուժելու հնրավորություն չկա»։
Նշելով, որ Գազայում վերջին 5 ամսում ծնվել է 24 հազար երեխա, Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության տնօրենը հավելել է. «Նորածիններն ու նրանց մայրերը չունեն հաանելիություն առողջապահական ծառայություններին»։
Նա հավելել է․ «Կանխելով մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված, իսրայելական զավթիչ ռեժիմն այդ օգնության 75 տոկոսի ոչնչացման պատճառ է դարձել»։
Անդրադառնալով ռեժիմի հանցագործություններին, Քոլիվանդն ասել է․ «Իսրայելը հրթիռակոծում է Կարմիր մահիկի առողջապահական կենտրոնները և աշխատակիցների բնակության վայրերը։ Կարմիր մահիկն Իսրայելի կողմից մարդու իրավունքների խախտման 90 դեպքի մասին տեղեկացրել է միջազգային կառույցներին»։
Նրա խոսքով․ «Այս հանդիպմանը ներկա են 106 օտարերկրյա հյուրեր և 70 հասարակական կազմակերպություններ, առցանց ձևաչափով մասնակցում են 21 երկների ներկայացուցիչներ։ Կոնգերսի շրջանակում այսօր տեղի է ունենալու հինգ մասնագիտացված հանդիպում»։