Օսկարակիր Գլեյզեր. Մեր հրեականությունն առևանգվել է Իսրայելի կողմից
Լավագույն ադապտացված սցենարի համար «Օսկար»ի արժանացած «Անկման անատոմիա» ֆիլմի դերասանները Օսկար մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա ներկայացել են իրենց կրծքին պաղեստինյան դրոշներ կրելով։
Կիրակի երեկոյան Լոս Անջելեսում կայացած «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Հետաքրքրությունների գոտի» ֆիլմի ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերը, որն արժանացել է օսկարի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում, ասել է. «Մեր հրեականությունն առևանգել են օկուպանտները (Իսրայել)»։
Հոլիվուդյան որոշ աստղեր, ինչպիսիք են «Բիլլի Այլիշը», «Ավա ԴյուՎերնեյը», «Մարկ Ռուֆալոն» և «Ռամի Յուսեֆը» ներկայացան «Օսկար»-ի կարմիր գորգի արարողությանը «Հրադադար Գազայի համար» խորհրդանշական կրծքանշաններ կրելով։

Հարցազրույցում Ռամի Յուսեֆը ընդգծել է Գազայի երեխաների ցեղասպանությունը դադարեցնելու անհրաժեշտությունը և ասել. -Մենք պահանջում ենք մշտական և անհապաղ հրադադար Գազայում և անվտանգություն, արդարություն և խաղաղություն պաղեստինցիների համար: Մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ դադարեն Իսրայելի ռմբակոծությունները։
Նշենք, որ երեկ, «Օսկար»-ի արարողության մեկնարկին զուգահեռ, Պաղեստինի աջակիցները ցույց են կազմակերպել հանդիսությունների սրահի մոտ և կարգախոսներ վանկարկել՝ հանուն Գազայում խաղաղության։