Ֆրանսիան բարեպաշտ հավատացյալների դեմ նոր սահմանափակումներ է կիրառում
Մարտ 14, 2024 10:28 Asia/Tehran
Ֆրանսիան նոր սահմանափակումներ է կիրառում ուրբաթօրյա աղոթապետերի նկատմամբ։ ՆԳ նախարար Ժերալ Մուսա Դարմանենը հայտարարել է, որ երկրի մզկիթներում աղոթապետերը պետք է խոսեն ֆրանսերեն և մասնակցեն աշխարհիկության վերաբերյալ դասընթացներին։
Նա հավելել է, որ այս տարվանից Ֆրանսիան այլևս չի ընդունելու այլ երկրներից գործուղված աղոթապետերին։
Ավելի վաղ, Ֆրանսիայի ՆԳՆ հրամանով երկրից վտարվել էր 40 տարի մզկիթներում որպես իմամ ծառայած թունիսցի հոգևորականը։
Իսլամը Ֆրանսիայում հետևորդների առումով երկրորդ կրոնն է։ 60 միլիոնանոց Ֆրանսիայում ապրում է 5-6 միլիոն մուսուլման։
Պիտակ