IUGS. երկրաբանները չկարողացան համաձայնության գալ նոր երկրաբանական դարաշրջանի սկսվելու շուրջ
Երկրաբանական գիտությունների միջազգային միությունը (IUGS)՝ երկրաբանության մասնագետների աշխարհի ամենամեծ ասոցիացիան, հրաժարվել է հայտարարել Երկրի վրա նոր երկրաբանական դարաշրջանի գալուստը, որը կոչվում է անտրոպոցեն: Այս մասին ասվում է գիտական հանրության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ մի խումբ գիտնականներ ամփոփել էին 15-ամյա ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն մարդկությունը հիմնովին փոխել է մեր մոլորակը ջերմոցային գազերի աճի, տարբեր թափոններով շրջակա միջավայրի աղտոտման, տեսակների ոչնչացման և միջուկային փորձարկումների միջոցով։
Այս ամենը վկայում է նախորդ երկրաբանական դարաշրջանի՝ հոլոցենի ավարտի և անտրոպոցենի գալուստի մասին, ասվել էր գիտական հոդվածում։ Զեկույցի համաձայն, անտրոպոցենը սկսվել է 20-րդ դարի կեսերին՝ առաջին միջուկային փորձարկումների մեկնարկով։
Սակայն անտրոպոցեն հռչակելու պաշտոնական որոշումը IUGS կոմիտեի անդամները մերժեցին 12 դեմ, 4 կողմ և 3 ձեռնպահ ձայներով։
IUGS-ն ավելացրել է, որ անտրոպոցը կմնա լայնորեն օգտագործվող տերմին՝ մարդու ազդեցությունը Երկրի համակարգերի վրա նկարագրելու համար: