Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն ասում եմ այս մասին. Լուկաշենկո
https://parstoday.ir/hy/news/world-i216074-Մենք_պատրաստվում_ենք_պատերազմի_ես_անկեղծորեն_ասում_եմ_այս_մասին._Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հանրապետությունը պատրաստվում է այն իրավիճակին, երբ կարող է պատերազմ լինել, ինչի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են տարվում և զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զինատեսակներ, գրում է ԲելՏԱ-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 02, 2024 14:43 Asia/Tehran
  • Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն ասում եմ այս մասին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հանրապետությունը պատրաստվում է այն իրավիճակին, երբ կարող է պատերազմ լինել, ինչի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են տարվում և զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զինատեսակներ, գրում է ԲելՏԱ-ն:

«Ոչ մեկին մի հավատացեք այն հարցում, որ մենք ուզում ենք պատերազմել, մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն ասում եմ այս մասին: Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. սա ես չեմ հորինել, բայց սա շատ ճիշտ է ասված», - ասել է Բելառուսի ղեկավարը:

Նրա խոսքով, երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զենքեր ու տեխնիկա։

«Եթե այնտեղից (անբարյացակամ երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», - ասել է Բելառուսի ղեկավարը:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսը ոչ մեկին չի սպառնում։

«Մենք որևէ մեկին սպառնալու կարիք չունենք: Մենք ուրիշի հողը չենք ուզում: Տա Աստված, մեր հողը  մշակենք», - ասել է Լուկաշենկոն: