Ղոդսի համաշխարհային օր՝ իսլամի համաշխարհային զարթոնքի օր
Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրն ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու նախաձեռնությամբ հռչակվել է որպես Ղոդսի համաշխարհային օր։ Այս օրվա հռչակումից հետո մուսուլման ժողովուրդները Պաղեստինի հարցը համարում են առաջնահերթություն՝ ճնշված ազգերին աջակելու հարցում։
Պաղեստինի հարցն իսլամական աշխարհի ամենակարևոր խնդիրն է և չպետք է անտեսվի։ Եվ որպես աշխարհի ճնշված ազգերին աջակցող երկիր, Իրանը շանորւնակում է Պաղեստինի ճնշված ժողովդրին աջակցելը և պաղեստինցիների ինքորոշման իրավունքի վերականգնումը համարել առաջնային խնդիր։
Ավելի քան 7 տասնամյակ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործադրած ճնշումների փորձը ցույց է տալիս, որ Երուսաղեմը բռնազավթած ռեժիմը չի դադարելու ոտնահարել պաղեստինցիների իրավունքը և այս իրավիճակին վերջ դնելու միակ ճանապարհը դիմադրությունն է և ռեժիմին ստիպելը ենթարկվել միաջզգային իրավունքին։
Հետևաբար, Ղոդսի միջազգային օրը ոչ միայն այս օկուպացիան դատապարտող շարժում է, այլ նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանում նրանց դաշնակիցների դավադրությունների դեմ մուսուլման ժողովորւրդների զարթոնքի նշան։
Ամեն տարի, սուրբ Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրն Իրանի և իսլամական այլ երկրների ծոմապահ մուսուլմանները մասնակցում են Ղոդսի միջազգային օրվա հավաքներին և երթերին:
Այս տարի Ղոդսի միջազգային օրը տարբերվուէմ նախորդ տարիներից, քանի որ այս տարի Գազայի հատվածի ճնշված և հզոր ժողովուրդը ավելի քան 6 ամիս դիմադրում է Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին։ Իսրայելի հանցագործությունների հետևանքով այս ընթացքում սպանվել է ավելի քան 33 հազար պաղեստինցի, քննադատության մեծ ալիք բարձրացնելով Իսրայելի ու նրա արևմտյան աջակիցների, հատկապես՝ ԱՄՆ-ի դեմ։
Աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներն անկախ դավանանքից, ռասայից, ազգությունից, անցած 6 ամիսների ընթացքում, դատապարտելով Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, աջակցել են Գազայի հատվածի ժողովրդին և պահանջել անհապաղ զինադադար հաստատել։