Ապրիլ 06, 2024 10:54 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվում է 200 գերի երեխա

Պաղեստինի բանտարկյալների հարցերով կենտրոնը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում կա 200 պաղեստինցի երեխա։ 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասված է․ «Սիոնիստական ռեժիմի բանտերում գտնվող  200 պաղեստինցի երեխաներից 23-ը Գազայից են և պահվում են Մագդո բանտում: 
Կենտրոնը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո Սիոնիստական ռեժիմը Հորդանան գետի արեւմտյան ափին ձերբակալվել է ավելի քան 500 երեխայի։
Կենտրոնը նշել է, որ Իսրայելը միակ ռեժիմն է աշխարհում, որը համակարգված կերպով ամեն տարի ռազմական դատարաններում դատում է 500-ից 700 պաղեստինցի երեխաների:
Ավելի վաղ, Պաղեստինի բանտարկյալների հարցերով կենտրոնը հայտարարել էր, որ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության սկզբից ի վեր Սիոնիստական ռեժիմի բանտում վարչական կալանքի տակ գտնվող պաղեստինցիների թիվն աճել է, հասնելով 3558 մարդու։


Սիոնիստական ռեժիմը   «վարչական կալանքի» քաղաքականության միջոցով պաղեստինցիներին առանց կոնկրետ մեղադրանքների և դատավարության կալանավորում է, ինչը ձերբակալվածին և նրա փաստաբանին զրկում է կալանավորման պատճառների մասին իմանալուց։ Շատ դեպքերում, նույն մարդը կարող է կալանավորվել մի քանի անգամ։  և 
2023թ․ հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդեր է իրականացնում Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։ Իսկ միջազգային հանրության ու իրավապաշտպան կառույցների լռության պատճառով, անօրինական ռեժիմի ռազմական մեքենան շարունակում է սպանել պաղեստինցի կանանց և երեխաներին։

Պիտակ