Ադրբեջանը ռազմաօդային վարժանքներ է անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i216410-Ադրբեջանը_ռազմաօդային_վարժանքներ_է_անցկացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաստատած 2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն իրականացրել են ուսումնական թռիչքներ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 09, 2024 13:18 Asia/Tehran

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաստատած 2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն իրականացրել են ուսումնական թռիչքներ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել սահմանված երթուղիներով։ Կատարվել են ցերեկային և գիշերային ժամերին թռիչքի և վայրէջքի, օդային հետախուզության, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների առաջադրանքները։

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում առաջադրված խնդիրները, որոնք իրականացվել են թռիչքային անձնակազմի մարտական պատրաստության և գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, հաջողությամբ կատարվել են։