Ապրիլ 12, 2024 10:31 Asia/Tehran
  • Մոսկվայում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական վեհաժողովի համակարգման նիստը

Իրան-Ռուսաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվայում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական վեհաժողովի համակարգման նիստը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամ՝ Էբրահիմ Ռեզային, ով Մոսկվայում է՝ նիստին մանսակցելու նպատակով, ասել է․ «Նկատի առնելով ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցությունը, նիստը մեկնարկել է՝  տեղեկատվության փոխանակման և  անդամ երկրների 10-րդ խորհրդարանական վեհաժողովի ծրագիրը համակարգելու նպատակով, որը մոտ ապագայում կկայանա Ռուսաստանում»։

Նշելով, որ մոսկովյան հանդիպմանը մասնակցում են Հնդկաստանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Եթովպիան, Բրազիլիան, Չինաստանը և  անդամ այլ երկրներ, նա հավելել է, որ խմբի նախագահությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունցի հետո այս տարի փոխանցվելու է Ռուսաստանին։

ԲՐԻԿՍ խումբը բաղկացած է հինգ զարգացող տնտեսական տերություններից, ներառյալ՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որոնք ունեն երկրագնդի տարածքի ավելի քան 30%-ը, աշխարհի բնակչության կեսը և համաշխարհային տնտեսական հզորության ավելի քան 30%-ը: Այս խումբն ունի համաշխարհային տնտեսության վրա ազդելու մեծ կարողություն և շատ կարևոր է անդրտարածաշրջանային համագործակցության ոլորտում։

2024 թվականի հունվարից Իրանը, Արգենտինան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եթովպիան և Եգիպտոսը ևս դարձել են խմբի լիիրավ անդամներ։

 

Պիտակ