Բացահայտվել է Գազայի բնակիչներին սպանելու գործում Բրիտանիայի դերը
Գազայի հատվածում հումանիտար օգնության կենտրոնի աշխատողների շարասյան վրա Իսրայելի հարձակումից հետո, որը հանգեցրեց յոթ մարդու, այդ թվում՝ երեք բրիտանացիների զովելուն, բացահայտվել է, որ Գազայի պաղեստինցիների մի մասը սպանվել է բրիտանական զենքերով։
Բրիտանացիներին զայրացրել է Իսրայելին ռումբերի և զենքի շարունակական վաճառքը, որոնք կիրառվում են պաղեստինցիների ցեղասպանության համար:
Բրիտանիայում Պաղեստինի կողմնակիցների ամեն շաբաթ կազմակերպվող զանգվածային ցույցերի ֆոնին, վերջերս ավելի քան վեց հարյուր բրիտանացի իրավաբաններ նամակ են ուղղել կառավարությանը և պահանջել դադարեցնել ռումբերի և զենքի արտահանումն Իսրայել։
Նամակում ասվում է, որ Իսրայելին զենք ուղարկելը կարող է Բրիտանիային մասնակից դարձնել այս հանցավոր ռեժիմի ռազմական հանցագործություններին, և երկիրը կարող է ներգրավվել միջազգային օրենքները խախտելու դատական գործում։ Սակայն չնայած հասարակական պահանջին ու ճնշումներին, Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ դադարեցնել զենքի վաճառքն Իսրայելին։
Լոնդոնում Իրանի հեռուստատեսության լրագրողի փոխանցմամբ՝ Բրիտանիայի կառավարության վարած քաղաքականության դեմ բողոքող բրիտանացիներն ասել են «ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կառավարություններից մեր պահանջը պաղեստինցիների ցեղասպանությունը դադարեցնելն է՝ դադարեցնելով Իսրայելին տրամադրվող քաղաքական և ռազմական օգնությունը»։
Նրանք նշել են․ «Ամոթալի է, որ արևմտյան կառավարությունները շարունակում են աջակցել Իսրայելի ռեժիմին, չնայած տասնյակ հազարավոր պաղեստինցի կանանց և երեխաների նողկալի սպանություններին, և նույնիսկ պատրաստ չեն դադարեցնել ռումբերի ու զենքի վաճառքն այս հանցավոր ռեժիմին:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնն իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Իսրայելին զենքի արտահանման քաղաքականությունը չի փոխվել։
Բրիտանիայում հակասիոնիստական ցույցերի անցկացումն ավելի ակնառու է դարձնում կառավարության և ժողովրդի միջև Պաղեստինի հարցով առկա տարաձայնությունների խորությունը։
Բրիտանիայում անցկացված վերջին հարցումների արդյունքների համաձայն՝ այս երկրի բնակչության ավելի քան 75 տոկոսը ցանկանում է անհապաղ զինադադար հաստատել Գազայում, իսկ մեծամասնությունը կոչ է անում դադարեցնել ռումբերի և զենքի արտահանումը Իսրայել։
Սակայն բրիտանական կառավարություն անտեսում է այս պահանջները։