Ապրիլ 20, 2024 10:36 Asia/Tehran
  • Լիբանանի «Հեզբոլլահը»  շարունակում է հարձակումները Սիոնիստական ռեժիմի դիրքերի վրա 

Լիբանանի «Հեզբոլլահը» 6 հարձակում է իրականացրել Սիոնիստական ռեժիմի դիրքերի ու ռազմակայանների վրա։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ խմբավորումը նշել է, որ իի աջակցություն Պաղեստինի ժողովրդի և Դմադրությանն աջակցելու համար,  Շաբաա տարածքում  համապատասխան զինատեսակներով թիրախավորել և ոչնչացրել է Սիոնիստական ռեժիմի   լրտեսական սարքավորումները:

Լիբանանի «Հեզբոլլահ»

Ավելի վաղ խմբավորոևւմը հայտարարել էր Բայադ Բելիդա, Ռոյսաթ Ալ Ալամ և Ալ Ռահեբ հենակետերում Սիոնիստական ռեժիմի դիրքերի և ռազմական ու լրտեսական տեխնիկայի վրա հարձակումների մասին։ 

Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Ղասեմ

«Հեզբոլլահը»  հրթիռակոծել է նաև Սիոնիստական ռեժիմի մի ռազմական մեքենա և դրա շուրջ հավաքված զինվորներին, ինչի հետևանքով մի քանի սիոնիստ զինվորներ են զոհվել և վիրավորվել։
Խմբավորման գլխավոր քարտուղարի տեղակալ շեյխ Նաիմ Ղասիմը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» կպատասխանի Սիոնիստական ռեժիմի կողմից լարվածության  աճին նպաստող ցանկացած գործողության։
Նա նշել է․ «Մենք չենք դադարի դիմակայել Իսրայելի ռեժիմին։ Քանի դեռ հրադադար չի հայտարարվել,  մենք աջակցելու ենք Գազայի ժողովրդին»։

Պիտակ